Ի՞նչ է պարունակում Ուկրաինայի հակաառաջարկը՝ ուղղված ԱՄՆ ծրագրին

Ուկրաինայի հակաառաջարկը, որն ուղարկվել է Միացյալ Նահանգներին, նախատեսում է Դոնբասի նկատմամբ վերահսկողությունը զիջելուց հրաժարվելը։ Այս մասին The New York Times-ին հայտնել են փաստաթղթին ծանոթ հինգ ներկա և նախկին արևմտյան պաշտոնյաներ։

Նրանց խոսքով՝ Կիևը պնդում է պահպանել վերահսկողությունը արևելքում գտնվող այն տարածքների նկատմամբ, որոնք մնում են Ուկրաինայի վերահսկողության տակ։

Եվրոպացի և նախկին ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ ծրագրի նախորդ ամերիկյան տարբերակը նախատեսում էր ամբողջ Դոնբասը հանձնել Ռուսաստանին։ Ավելին, թերթի աղբյուրները նշել են, որ ուկրաինական փաստաթղթից հանվել է ԱՄՆ կետը, որը վերաբերում է Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու իրավունքից հրաժարվելուն։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031