Էրդողանը խոսել է Թուրքիայի` ԵՄ անդամակցության ճանապարհին առկա խոչընդոտների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Եվրամիությանը՝ Թուրքիայի անդամակցության ճանապարհին առկա խոչընդոտների մասին։ Նա նշել է, որ Թուրքիան 50 տարի սպասել է այս գործընթացի ավարտին, սակայն այս ընթացքում բազմիցս բախվել է տարբեր պատրվակներով ձգձգումների։

«Մենք երկար ճանապարհ ենք անցել՝ 50 տարի։ Դժբախտաբար, այս ձգձգման գործընթացը շարունակվում է։ Մենք ունենք ՆԱՏՕ-ում երկրորդ ամենամեծ ցամաքային ուժերը»։

Էրդողանը նշել է, որ սյս գործընթացի ընթացքում նրանք ենթարկվել են ինչպես թաքնված, այնպես էլ բացահայտ սահմանափակումների, այդ թվում՝ էմբարգոների։

«Չնայած դրան, մենք շարունակել ենք զարգացնել մեր պաշտպանական կարողությունները։ Եվրոպայի ձեռնարկած քայլերը կորոշեն հաջորդ փուլը», – հավելել է Էրդողանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031