Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թբիլիսիում է, որտեղ քիչ անց կմեկնարկի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։ Թելեգրամի իր ալիքում Սիմոնյանը լուսանկարներ, տեսանյութեր է հրապարակել ու գրել, որ հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Ալբերտին, Վրաստանը ներկայացնող ազգությամբ հայ Անիտա Աբգարյանին, Ադրբեջանը ներկայացնող Yagmur-ին։

«Վստահ եմ, որ հիասքանչ ձայնով տաղանդավոր այս տղան հաղթելու է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը»,- Ալբերտին ողջունելու տեսանյութին կից գրել է Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031