Հանրային Խորհրդի անդամը առաջարկել է ճիպոտահարել ՀՀ այն քաղաքացիներին, որոնք իրենց քաղաքական հայացքներն են բարձրաձայն արտահայտում. Լիլիթ Բլեյան

Երգահան, երգչուհի Լիլիթ Բլեյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանի հարցազրույցին՝ հետևյալ դիտարկումներով. «Հանրային Խորհրդի անդամը Հանրային հեռուստատեսության եթերում առաջարկել է ճիպոտահարել ՀՀ այն քաղաքացիներին, որոնք իրենց քաղաքական հայացքներն են բարձրաձայն արտահայտում։ Մասնավորապես, խոսքը հայ ամենահարգված և արժանապատիվ արքեպիսկոպոսներից մեկին` Միքայել Սրբազանին «ճիպոտահարելու» մասին է (և նրա օրինակով` մյուսներին)։

Կես ժամ կլինի` գրում-ջնջում եմ էս տեքստը, նորից բացում լսում եմ էդ հարցազրույցը, մտածում եմ` ականջս է խաբում, հետո մտածում եմ` ի՞նչ հումոր կարելի է անել էս թեմայով։ Հետո հասկանում եմ` ի՞նչ հումոր, ախր, անդունդի եզրին ի՞նչ հումոր։

Իշխանություններն ու նրանց քարոզիչները վերջնականապես կորցրել են իրականության զգացումը. սա շատ վտանգավոր վիճակ է բոլորիս համար։ Էս պուճուր երկիրն ու հասարակությունը սպառել են ռացիոնալության վերջին պաշարները։
(Տեսանյութը կդնեմ մեկնաբանություններում, կարող եք չնայել, եթե չեք ուզում` ձեր ապատիան ավելի խորանա)»:

Տեսանյութեր

Լրահոս