Բաժիններ՝

Ծառուկյանը կանխատեսել է, թե առաջիկայում ում հետ է անցկացնելու տիտղոսային մենամարտ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը ակնկալում է, որ տիտղոսային մենամարտ կանցկացնի 2026 թվականի ամռանը՝ Փեդի Փիմբլետ – Ջասթին Գեյջի մենամարտի հաղթողի դեմ։

«Ակնկալում եմ, որ գոտու համար մենամարտ կստանամ 2026 թվականի ամռանը։ Մրցակցի անունը դեռևս անհայտ է, բայց, հավանաբար, դա Փիմբլետ-Գեյջի զույգի հաղթողն է», – Ծառուկյանի խոսքերն է մեջբերում 15th Region պորտալը։

Փիմբլետը և Գեյջին կմենամարտեն UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար UFC 324-ում, որը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում 2026 թվականի հունվարի 25-ին, իսկ այնուհետև, ըստ UFC-ի նախագահ Դանա Ուայթի, մենամարտի հաղթողը կհանդիպի նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիայի հետ, որն անձնական խնդիրների պատճառով կարճատև դադար է վերցրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031