Բաժիններ՝

Վատ եղանակի պատճառով այսօր չեղարկվել են Բաթումի-Ստամբուլ բոլոր չվերթները

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, չեղարկվել են Բաթումիի օդանավակայանից դեպի Ստամբուլ բոլոր չվերթները։ Պատճառը վատ եղանակն է, հայտնում է «Գրուզիա-Օնլայն»-ը։

Բաթումիի օդանավակայանից դեպի Ստամբուլ նախատեսված է եղել երեք չվերթ՝ երկու Turkish Airlines-ի և մեկ Pegasus-ի չվերթ։ Բաթումիի օդանավակայանը հայտարարել է, որ ներկայումս անհայտ է, թե երբ կլինի Ստամբուլ կատարվող չվերթը։

Այսօրվա համար Բաթումիի օդանավակայանից դեպի Մոսկվա, Թել Ավիվ և Սոչի ևս հինգ չվերթ է նախատեսված։ Բաթումիի օդանավակայանի տվյալներով՝ այդ չվերթները դեռևս չեն չեղարկվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031