Բաժիններ՝

Հնդկաստանում երկրպագուները շշեր ու աթոռներ են նետել մարզադաշտ. Մեսսին շտապ հեռացել է

Մեսսին եռօրյա շրջագայություն է անցկացնում Հնդկաստանում։ Այցի շրջանակում նա պետք է Կալկաթայում բացի իր 20–մետրանոց հուշարձանը:

Հնդիկ երկրպագուները անկարգություններ են սկսել Կալկաթայի «Սոլթ Լեյք» մարզադաշտում՝ դժգոհություն հայտնելով «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր և Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսիի կարճատև այցի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է «ANI» գործակալությունը։

Մեսսին «Ինտեր Մայամիի» իր թիմակիցներ Լուիս Սուարեսի և Ռոդրիգո դե Պաուլի ուղեկցությամբ եռօրյա շրջագայություն է անցկացնում Հնդկաստանում, այց շրջանակում նա կայցելի նաև Հայդարաբադ, Մումբայ և Դելի քաղաքներ: Միջոցառման ծրագրով ֆուտբոլիստն այսօր Կալկաթայում պետք է բացի իր 20–մետրանոց արձանը:

Այսօր Մեսսին շրջել է «Սոլթ Լեյքի» մարզադաշտով, ողջունել հանդիսատեսին, իսկ հետո անմիջապես հեռացել մարզադաշտից, չնայած պետք է խաղար մի քանի րոպե: Դրանից զայրացած երկրպագուները վանդալիզմի գործողություններ են իրականացրել, ինչպես նաև մեղադրել են մարզադաշտի ղեկավարությանը միջոցառումը վատ կազմակերպելու մեջ:

Նրանք սկսել են գոռալով, ապա շշեր, աթոռներ և այլ իրեր նետել խաղադաշտ։ Կազմակերպիչները Մեսսիին շտապ դուրս են բերել մարզադաշտից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս