Բաժիններ՝

Ռոնալդուն կնկարահանվի հոլիվուդյան հայտնի ֆիլմում

Ամերիկացի հայտնի դերասան Վին Դիզելը հայտարարել է, որ «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կնկարահանվի «Ֆորսաժ» ֆրանշիզայի նոր ֆիլմում։

«Շատերն են հետաքրքրվում, թե արդյոք Կրիշտիանուն կնկարահանվի «Ֆորսաժում»։ Կցանկանայի նշել, որ դա տեղի կունենա․ Ռոնալդուն դեր կունենա», – գրել է դերասանը։

Հաղորդվում է, որ «Ֆորսաժ» ֆրանշիզայի 11-րդ մասը կթողարկվի 2026 թվականին, և այդ ֆիլմը կլինի շարքի վերջինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս