Բաժիններ՝

Հովհաննես Բաչկովը IBA-ի բռնցքամարտի ԱԱ-ում երրորդն է. նա նվաճեց կարիերայի 5-րդ բրոնզը

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 5-րդ անգամ դարձավ IBA-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող IBA-ի կազմակերպած բռնցքամարտի աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հովհաննես Բաչկովը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Կուլերի հետ ու պարտվեց 5:2 հաշվով:

Բաչկովը 5-րդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:

IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում դեկտեմբերի 2-13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները կստանան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնում IBA-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031