Բաժիններ՝

Իրանում սահմանային բախման հետևանքով ԻՀՊԿ-ի երեք զինծառայող է զոհվել

Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում զինված խմբավորման հետ բախման հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երեք զինծառայող։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

«Դեկտեմբերի 10-ին Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքի Լար սահմանային շրջանում Իրանի սահմանները պաշտպանելու գործողության ժամանակ ԻՀՊԿ երեք զինծառայողները զոհվել են ահաբեկչական խմբավորումների հետ փոխհրաձգության ժամանակ»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Զոհված զինվորականները ծառայում էին ԻՀՊԿ ցամաքային ուժերի Ղուդս բազայում։

Նշվում է, որ զինված խմբավորման անդամներին ձերբակալելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031