Բաժիններ՝

Կոլումբիան վերսկսում է Վենեսուելայի հետ ավիահաղորդակցությունը

Կոլումբիան վերսկսում է Վենեսուելայի հետ օդային հաղորդակցությունը մի քանի օր տևած ընդմիջումից հետո՝ կապված «Վենեսուելայի ու նրա շուրջ օդային տարածքի փակման» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ։

Globovision-ը նշում է, որ օդային հաղորդակցության վերսկսման մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։

«Կոլումբիան վերականգնում է քաղաքացիական ավիացիայի ծառայությունները Վենեսուելայի համար և կոչ է անում աշխարհին նույնն անել, – հայտարարել է Պետրոն։ – ԱՄՆ-ն ոչ մի իրավունք չունի փակելու Վենեսուելայի օդային տարածքը։ Նա դա կարող է անել իր ավիաուղիների հետ, բայց ոչ աշխարհի մյուս երկրների ավիաուղիների հետ»։

Նոյեմբերի 19-ին ԱՄՆ քաղաքացիական ավիացիոն դաշնային վարչությունը զգուշացրել է Կարակասի «Մայկետիա» օդանավակայանի շրջանում տվյալների փոխանակման ոլորտում հնարավոր վտանգավոր իրադրության մասին։ Դրանից հետո ավիաընկերությունները հայտարարել են Վենեսուելայի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին։

Նոյեմբերի 29-ին Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի և նրա շուրջ օդային տարածքը փակ է։

«Բոլոր ավիաուղիներին, օդաչուներին, թմրավաճառներին և այն անձանց, որոնք զբաղվում են մարդկանց անօրինական փոխադրմամբ, խնդրում եմ, նկատի ունեցեք, որ Վենեսուելայի և նրա շուրջ օդային տարածքը լիովին փակ է», – գրել էր Թրամփը Truth Social-ում։

Բացի այդ, ԱՄՆ-ն 11 նավից բաղկացած խմբավորում է տեղակայել Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի մերձակայքում, և վերջին շրջանում բազմաթիվ հասցրել նավակների՝ պնդելով, որ դրանք թմրանյութեր են տեղափոխում ԱՄՆ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031