Պեսկովը նշել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպման թեման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Վաշինգտոնի և Կիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահ Պուտինը և պարոն Ուիթքոֆը հնարավորություն կունենան քննարկելու լուծումների որոնման վերաբերյալ Կիևի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ըստ Պեսկովի, Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը, ենթադրաբար, կտևի հինգ ժամ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031