Հայտնաբերվել է 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին
Փրկարարները հայտնաբերել են Ծափաթաղ գյուղում օրեր շարունակ անհետ որոնվող 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին, հայտնում է ՆԳՆ-ն:
Երեխայի մարմինը հայտնաբերվել է նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում։ Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն։

