Գայ գյուղում այրվել է վագոն-տնակ
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 00։48-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղի Խաչատրյան 3-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 02:19-ին:
Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 21 քմ։

