Միրզոյանը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին
Հոկտեմբերի 29-30-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում, կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում։
Այսօր Փաշինյանը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։
Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

