
Իսրայելի Գլխավոր շտաբը Գազայի հատվածում զինված ուժերը բարձր պատրաստության վիճակի է բերել

Իսրայելի Պաշտպանության բանակի (ԻՊԲ) ուժերը Գազայի հատվածում բերվել են բարձր պատրաստության վիճակի: Ինչպես տեղեկանում ենք Ynet լրատվական հարթակից, Գազայի հատվածի տարածքում գտնվող ԻՊԲ-ի ստորաբաժանումները բարձր պատրաստության վիճակի են բերվել՝ «ՀԱՄԱՍ-ի զենքի պաշարների պատճառով առկա անհանգստություններից ելնելով»։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրադադարի մասին հայտարարությունից և Գազայում պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրից հետո ՀԱՄԱՍ-ը կարող է օգտագործել իր մոտ մնացած զենքը հրթիռային և ականանետային գնդակոծումների, ինչպես նաև ԻՊԲ-ի զինվորների վրա հարձակման համար», – մեջբերում է Ynet-ն Իսրայելի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի խոսքը։
Հարթակը նաև նշում է, որ Զամիրն ավելի վաղ «բոլոր զինծառայողերին, որոնք գտնվում են առաջնագծում և դիրքերի խորքում, հրահանգել է պատրաստվել իրադարձությունների ցանկացած զարգացման»։