 
                        Թրամփը պլանավորում է ելույթ ունենալ Իսրայելի խորհրդարանում
 
                                    Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ելույթով հանդես գալ Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում: Գազայում հրադադարի հաստատման շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո ակնկալվում է, որ Թրամփը կմեկնի Իսրայել։
Այս մասին հաղորդել է Axios պորտալի թղթակից Բարաք Ռավիդը՝ ներկայացնելով Թարմփի հետ հեռախոսազրույցի մանրամասները։
«Նախագահ Թրամփը հեռախոսային հարցազրույցի ժամանակ ասել է ինձ, որ առաջիկա օրերին հնարավոր է ժամանի Իսրայել և պատրաստակամություն է հայտնել ելույթ ունենալ Կնեսետի առջև։
 Թրամփն ինձ ասել է․ «Առաջիկա օրերին ակնկալվում է, որ կժամանեմ Իսրայել։
Սա մեծ օր է Իսրայելի և ամբողջ աշխարհի համար։ Նրանք ցանկանում են, որ ես խոսեմ Կնեսետում, և եթե դա նրանց ցանկությունն է, ես կանեմ դա», – Ռավիդը X սոցիալական ցանցում փոխանցել է Թրամփի խոսքը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        