Բաժիններ՝

Էրդողանն երախտագիտություն է հայտնել Թրամփին

Գազայի հատվածում հրադադարի հաստատման առիթով Էրդողանը գոհունակությամբ նշել, որ Թուրքիան իր ներդրումն է ունեցել այս գործընթացում:

Նա հատուկ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նրա քաղաքական կամքի համար: Թուրքիայի առաջնորդը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել Կատարին և Եգիպտոսին, այն երկրներին, որոնք, նրա խոսքով, կարևոր դեր են խաղացել համաձայնագրի կնքման գործում:

«Ես շատ ուրախ եմ, որ Շարմ էլ Շեյխում կայացած Համասի և Իսրայելի միջև բանակցությունները, որոնց մենք՝ Թուրքիան, նպաստել ենք, հանգեցրել են Գազայի հատվածում հրադադարի։ Ես կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփին, ով ցուցաբերեց անհրաժեշտ քաղաքական կամք՝ համոզելու Իսրայելի կառավարությանը համաձայնվել հրադադարին, և հատկապես մեր քույր երկրներին՝ Կատարին և Եգիպտոսին, որոնք զգալի աջակցություն են ցուցաբերել համաձայնության հասնելու գործում», հայտարարել է Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևելու է համաձայնագրերի կատարմանը և շարունակելու է աջակցել խաղաղության գործընթացին։ Նա հայտնել է, որ Թուրքիան նույն ձևով կշարունակի պայքարը մինչև մինչև Պաղեստինի տարածքում չստեղծվի 1967 թվականի անկախ, ինքնիշխան և աշխարհագրորեն ինտեգրված պաղեստինյան պետությունը՝ Արևելյան Երուսաղեմում իր մայրաքաղաքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս