Ալիևը հայ հասարակությանը հիվանդ է անվանել

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս հայ հասարակությունը հիվանդ է, և ես սա բացահայտ ասում եմ»,- սա Ալիևն ասել է օգոստոսի 21-ի իր ելույթում՝ ի շարս այս թշնամական ու ագրեսիվ արտահայտությունների։

Դրանից անցել է չորս օր և ՀՀ ԱԳՆ-ն ոչինչ չունի ասելու այս արտահայտության ու հայ ժողովրդի, հայ հանրության հասցեին հնչած ատելության ու անհանդուրժողականության խոսքի առթիվ։

Մի պահ զուտ պատկերացրեք, թե ինչ աղմուկ կբարձրացներ Ադրբեջանը, եթե նման արտահայտություն երբևէ հնչեր Հայաստանի ղեկավարությունից, ավելին՝ դա արվեր Թրամփի միջնորդությամբ «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումից հետո, որտեղ նույնիսկ դրույթ կա անհանդուրժողականության, ռասսայական ատելության և խտրականության դեմ պայքարի մասին»,- գրել է Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031