Ես այսօր շոշափեցի նիկոլի կերտվող «իրական» Հայաստանը. Մետաքսե Հակոբյան

Մետաքսե Հակոբյանը գրում է. «Ես այսօր շոշափեցի նիկոլի կերտվող «իրական» Հայաստանը։

1-ին նկարում Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանն է. դատարանում, մոտ երկու ամիս անց, ապակու հետևից ժպտում է 10-ամյա դստերը։ Դավիթին դատում են այն բանի համար, որ ուզում է ապրել իր բնօրրանում, ուզում է, որ իր երեխաները հայ մեծանան, որ մենք բոլորս արժանապատիվ խաղաղություն ունենանք։

2-րդ նկարում Լիդյա Մանթաշյանն է, որի կալանքն այսօր դատավորը ևս 3 ամսով երկարացրեց։ Երբ փաստաբանները հակափաստարկներ էին բերում ի հակառակ հանրային մեղադրողների, առ այն, որ Լիդյան ահաբեկիչ չէ, ակնհայտ էր որ դատավորը չէր լսում, հետաքրքիր չէր, քանզի «վերևներից» հրահանգ-որոշումն արդեն ուներ։

3-րդ նկարում կրկին արժանապատիվ հայեր են, պատանդառված բաքվում, որոնց ևս դատում են հայրենիքը ամեն ինչից վեր դասելու, պարզապես հայ լինելու համար։

Նիկոլն իր հորինած «իրական» Հայաստանով ուզում է, որ մենք սովորենք ապրել առանց հայրենիքի, առանց իրավունքի, առանց ձայնի։ Եվ երբ ժողովուրդը լռում է, բռնապետությունը ծաղկում է։

ԵՐԲ ԺՈՂՈՎՈւՐԴԸ ՀԱՄԱԽՄԲՎՈւՄ Է, ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆԸ ՓԼՎՈւՄ Է…»։

Տեսանյութեր

Լրահոս