Պուտինը խորհրդակցություն է անցկացնում ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկում է տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Հարգելի գործընկերներ, այսօր մենք կքննարկենք տարածաշրջանային օրակարգի, տարածաշրջանային քաղաքականության որոշ հարցեր՝ կապված, իհարկե, առաջին հերթին անվտանգության հարցերի ապահովման և լուծման հետ», – ասել է Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։
Այնուհետև ՌԴ նախագահը խոսքը տվել է Ներքին գործերի նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարներ Վլադիմիր Կոլոկոլցևին և Ալեքսանդր Բորտնիկովին զեկույցներ ներկայացնելու համար։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։



