Վրաստանը պատրաստ չէ չհարձակման պայմանագիր ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ
Վրաստանի իշխանությունները պատրաստ չեն ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ, քանի որ հանրապետությունն առանց այն էլ արդեն հայտարարել է, որ տարածքային ամբողջականության վերականգնման համար միակ ելքը խաղաղ ճանապարհն է:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Անշուշտ, մենք պատրաստ չենք դրան (խմբ.՝ չհարձակման շուրջ պայմանագրի ստորագրմանը): Ինչ վերաբերում է չհարձակմանը, դա մեզ համար լուրջ չէ: Մենք հայտարարում ենք մեկ պարզ բան. տարածքային ամբողջականության վերականգնման միակ ճանապարհը խաղաղ ուղին է: Մենք հայտարարում ենք դա, և փաստաթղթի կամ համաձայնագրի մասին ոչ մի խոսք լինել չի կարող», – ասել է Կոբախիձեն:



