Ալան Շիրերը կանխատեսել է, թե ով կհաղթի Պրեմիեր լիգան 2025/26 մրցաշրջանում
«Բլեքբերնի» և «Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը կանխատեսել է, թե ով կհաղթի Անգլիայի Պրեմիեր լիգան առաջիկա մրցաշրջանում: Շիրերի խոսքով՝ «Լիվերպուլը» կրկին կդառնա Անգլիայի չեմպիոն:
2025/2026 մրցաշրջանում Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, ըստ Ալան Շիրերի, կգլխավորեն այս 6 թիմերը՝
1. «Լիվերպուլ»
2. «Արսենալ»
3. «Մանչեսթեր Սիթ»
4. «Չելսի»
5. «Նյուքասլ»
6. «Մանչեսթեր Յունայթեդ»
Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին՝ «Լիվերպուլի» և «Բորնմութի» միջև խաղով: Մրցաշարը կավարտվի 2026 թվականի մայիսի 24-ին:



