
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանի նախագահի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ: Այս մասի հայտնում են նախագահի աշխատակազմից:
Սերդար Բերդիմուհամեդովը ողջունելով Հանրապետության նախագահին շնորհակալություն է հայտնել Թուրքմենստան այցելելու և «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին» մասնակցության համար:
Իր հերթին նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի նախագահին հրավերի և միջոցառման բարձր մակարդակով կազմակերպման և անցկացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: