Ի՞նչ է ասել Դիանա Գասպարյանը մտերիմ շրջապատում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Էջմիածնի նախկին քաղաքապետ, ՔՊ-ն լքած Դիանա Գասպարյանի շուրջ օղակը սեղմվում է։ Նրա ամուսնուն, ում մինչեւ վերջերս փորձում էին աղմկոտ սպանության գործով ջրից չոր հանել, ըստ լավատեղյակ աղբյուրների, շուտով կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում։

Ավելին, վերջին շրջանում իրավապահները նախկին քաղաքապետի տանից դուրս չեն գալիս տարբեր գործերի շրջանակներում։ Դիանա Գասպարյանը մտերիմ շրջապատում արդեն սկսել է հաթաթաներով խոսել, թե իրեն խեղճացնել չի լինի:

Ավելին, ըստ նույն լուրերի, նա ասել է. «Բերանս բացել չտան»։ Բայց նման է, որ նրա այդ պարբերական սպառնալիքները դեռ միայն սրում են վիճակը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031