Բաժիններ՝

Պենտագոնը պայմանագիր է կնքել մի շարք երկրների համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Raytheon ընկերության հետ 3,5 միլիարդ դոլարի մեծածավալ պայմանագրի ստորագրման մասին՝ կատարելագործված միջին հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռներ (AMRAAM) արտադրելու համար։ 

Պենտագոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարքը նախատեսում է հրթիռների մատակարարումներ մի քանի երկրների, այդ թվում՝ Ճապոնիային, Կանադային, Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Ուկրաինային։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայմանագրի ստորագրումն «ընդգծում է պահպանվող համաշխարհային պահանջարկը մարտական պայմաններում փորձարկված AMRAAM հրթիռների նկատմամբ, որոնք ավելի քան 30 տարի օդում գերիշխող կարևոր զենք են»։

ԶԼՄ-ների տվյալներով՝ AMRAAM համակարգը ներկայում ինտեգրված է 14 հարթակներով և օգտագործվում է աշխարհի 44 երկրում՝ բարձր արդյունավետություն ցուցադրելով «օդ-օդ» և «երկիր-օդ» գործողություններում։

Ակտիվ հակամարտությունների գոտիներում դրա ապացուցված հնարավորությունները մեծացնում են դրա ռազմավարական նշանակությունը Միացյալ Նահանգների և դաշնակիցների պաշտպանական ուժերի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031