Լարված իրավիճակ՝ ԱԳՆ շենքի մոտ

ԱԳՆ-ի շենքի մոտ իրավիճակը լարված է։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը պահանջեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին իջնել և հանդիպել իրենց հետ, հակառակ դեպքում իրենք են բարձրանալու։ Նա զգուշացրեց՝ անգամ եթե 20-հազարանոց ոստիկանական զորք բերեն, իրենց չեն կանգնեցնելու։

ԱԳՆ-ի մոտ առանց այն էլ մեծաթիվ ոստիկանական շարքերն այս պահին բազմապատկվել են։

Ոստիկանները հավաքի մասնակիցներին որպես նախազգուշացնող քայլ մահակներով հարվածում են վահաններին, մյուս կողմից էլ ցուցարարները «վուվուզելներ» են փչում։

Այս պահին ոստիկանությունը փորձում է համաձայնեցնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչների հանդիպումը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Բագրատ սրբազանը նշեց՝ նախարարի մոտ կմտնեն 10 հոգով և ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ ԱԳՆ-ի մոտ բերվեցին կարմիրբերետավորները։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցները Սուրբ աննա եկեղեցու մոտից երթով շարժվել են դեպի դատախազություն, ապա՝ նախարարությունների շենք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031