Բաժիններ՝

Լոռիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մարինա Բարսեղյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Հոբարձի համայնք)։

Մասնավորապես՝

– սննդի կառույցն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով,

– խոհանոցում, առկա արհեստական օդափոխության համակարգը գտնվել է ոչ նորոգ վիճակում,

– չի եղել անձնակազմի համար հանդերձարան,

– խոհանոցի, նաև սննդամթերքի պահեստային հատվածի հատակը գտնվել է ոչ նորոգ վիճակում, առկա դրենաժը խցանված է եղել, որտեղից ջրի արտահոսք է տեղի ունենեցել,

– խոհանոցի պատերը, աշխատանքային մակերևույթները, մասնավորապես պահարանները, դարակաշարերը, լվացարանը չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող նյութերից։

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս