Բաժիններ՝

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի հավաքականի մրցակիցները ԵՎՐՈ 2026-ի որակավորման փուլում

ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականը հայտնվել է 6-րդ խմբում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։

Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները նվաճում են ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր, որտեղ նրանց միանում են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։

Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։

Հիմնական փուլի հանդիպումները կայանալու են 2024 թվականի դեկտեմբերի 9-ից 2025 թվականի ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս