Թուրք օգտատերերը դժգոհել են Աթաթյուրքի մասին Google-ում տեղ գտած արտահայտությունից
Google-ը փոխարինել է Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի վերաբերյալ որոնումների արդյունքում ստացվող «Թուրքիայի նախկին նախագահ» արտահայտությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վերջերս թուրք օգտատերերն էին նկատել, որ Աթաթյուրքի անունը, Google-ի համախատասխան բաժնում որոնելիս, գրվում էր «նախկին նախագահ», ինչն էլ նրանց շրջանում մեծ դժգոհության ալիք էր բարձրացրել:
Նրանց կարծիքով՝ օգտագործված մտքի միջոցով բավարար չափով հարգանք չի ցուցաբերվում Աթաթյուրքի նկատմամբ:
Փոփոխությունների արդյունքում, այժմ որոնելիս, կարելի է տեսնել «Թուրքիայի Հանրապետության հիմնադիր» արտահայտությունը:
Թուրքական մեդիայում խնդրո առարկա փոփոխությունը որակվել է որպես «ետքայլ Google-ի կողմից»: