
ՄԱԿ-ը գնահատել է իրավիճակը Պապուա-Նոր Գվինեայում տեղի ունեցած սողանքից հետո

Պապուա-Նոր Գվինեայում տեղի ունեցած զանգվածային սողանքից փրկվածներ գտնելը շատ քիչ հավանական է։
Այդ մասին ասել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Նիլս Քրայերը:
Նշվում է, որ Կաոկալամ գյուղում սողանքից հետո ավելի քան 300 մարդ մնացել է փլատակներում։ Ավելի ուշ ՄԱԿ-ը հաղորդել է 670 զոհի մասին, իսկ երկրի Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը հայտնել է, որ սողանքի տակ մնացել է 2000 մարդ։
«Շատ քիչ հավանական է, որ սողանքի տակ գտնվողները ողջ մնան», – ասել է Քրայերը:
Փրկարարական գործողությունները լրջորեն խոչընդոտվել են սողանքի բարդ լանդշաֆտի և հորդառատ անձրևների պատճառով: Հզոր սողանքի պատճառով տարհանվել է 7900 մարդ։