Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել վարկանիշային մրցաշարում
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Գուրգեն Մադոյանը հաղթանակով է մեկնարկել Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:
Թաիլանդում ընթացող մրցաշարում Գուրգեն Մադոյան 5:0 հաշվով հաղթել է հույն Կրիստիոս Կարաիտիսին։ Մադոյանը բոլոր ռաունդներում ունեցել է առավելություն:
Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կմտնի Արթուր Բազեյանը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում:
Հայաստանի հավաքականում են` Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (92+), Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչովան (54 կգ), Անի Հովսեփյանը (66 կգ):