Բաժիններ՝

Մեկնարկում է պետական աջակցության ծրագրով բուհերի դիմում-հայտերի ընդունումը

«Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները բակալավրի կրթական աստիճանով մանկավարժի որակավորում ստանալու համար պետք է դիմեն մանկավարժական որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություն՝ համապատասխան կուրսում ուսումնառելու կամ շարունակելու ուսումնառությունը՝ այն ընդհատված լինելու դեպքում։

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ նախընտրած բարձրագույն ուսումնական հաստատություն (ընդունող հանձնաժողովին) դիմում-հայտեր ներկայացնելու ժամկետն է 2024 թվականի մայիսի 23-ից մինչև հուլիսի 23-ը (աշխատանքային օրերին):

Պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներառում է՝

1) դիմում` ուղղված բուհի ռեկտորին.

2) միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի (առկայության դեպքում) պատճենները.

3) երկու լուսանկար (3×4 չափսի).

4) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ).

5) հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները:

*ծանոթագրություն

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 621-Լ որոշման պահանջների համաձայն՝ բարձրագույն կրթություն ստանալու համար ծրագրի շահառուի ուսման վարձն առաջին կիսամյակում կփոխհատուցվի պետության կողմից՝ այդ նպատակով բուհին համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում: Հետագա կիսամյակների ուսման վարձի փոխհատուցումը պետության կողմից կդադարեցվի, եթե շահառուն չապահովի առնվազն 60% միջին որակական գնահատական (ՄՈԳ) կամ ընդհատի ուսումնառությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս