
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությունը

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը;
Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Մայիսի 21-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակությանը։