Крадут и воруют… Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին շրջանում ՌԴ ՊՆ պաշտոնյաների ձերբակալման շքերթ է սկսվել։
Հիմա էլ ձերբակալվել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը։
Մեծ աղմուկ բարձրացրեց ՌԴ ՊՆ տեղակալ Իվանովի ձերբակալությունը։
Ռուսական լրատվամիջիցների փոխանցմամբ՝ գեներալ-մայորը կասկածվում է Զապորոժիեի մարզի պաշտպանական կառույցների համար նախատեսված մետաղը վաճառելու մեջ։
Հիշեցի 19-րդ դարի Ռուսաստանի պատմության մի քանի էպիզոդներ։
Երբ ռուսական պատմագիտության հայր Նիկոլայ Կարամզինին հարցնում են, թե ինչպե՞ս կներկայացնի իրավիճակը Ռուսական կայսրությունում,նա մեկ բառով պատասխանում է ՝ գողանում են։
Գրեթե նույնաբովանդակ գնահատական էր տվել ռուսական իրականությանը կայսր Նիկոլայ 1 -ը:
Նա նշել էր, որ շատ է մտահոգված կայսրության ապագայով քանի որ բացի իրենից եւ գահաժառանգից բոլորը կայարությունում գողանում են։
Ժամանակին ֆրանսիական Բուրբոններին ուղղված բնորոշումը տեղին է նաև այս դեպքում. «Նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել»»։