Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ

Բանակային զորամիավորում կատարած այցի երկրորդ օրն այցելել եմ կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ։

Շրջել եմ ենթակառուցվածքներով, պատասխանատու սպաների հետ քննարկել անվտանգության հետ կապված մի շարք հարցեր, կարևորել բոլոր կառույցներում կեցության, մարտական պատրաստության ամրապնդման անհրաժեշտ պայմանների ստեղծումը, կահավորումը: Զինվորական կառույցների շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները մանրամասն ներկայացրել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները, որոնք վերաբերում են ոչ միայն շենք-շինությունների կառուցմանը, այլև մարտական, զինվորական օբյեկտներ տանող ճանապարհների հիմնանորոգմանը, կահավորմանը կամ ամբողջությամբ նոր ճանապարհների ստեղծմանը:

Դրական եմ գնահատել կատարված աշխատանքը և բոլոր պատասխանատուներին հանձնարարել խստորեն հետևել ժամանակացույցին ու ծրագրերն ավարտել ժամանակին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031