«Իրանական ուղղաթիռում ազդանշանային համակարգ չի եղել կամ էլ անջատված է եղել». թուրք նախարար

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և անդրադարձել ուղղաթիռի կործանմանը, որի հետևանքով մահացել են Իրանի նախագահը և պատվիրակության անդամները։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ուրալօղլուն նշել է. «Իրանի ծովային և օդային որոնողական աշխատանքները գտնվում են մեր պատասխանատվության տակ։ Հետևում ենք բոլոր ծովային և օդային սարքերի ազդանշաններին։ Առաջին փուլում հետևել ենք, թե արդյոք ուղղաթիռն ազդանշան տվել է, թե ոչ։ Կապ ենք հաստատել իրանական կողմի հետ, նրանք նույնպես կապվեցին մեզ հետ, բայց ցավոք սրտի ազդանշանային համակարգը, հավանաբար, անջատվել էր կամ էլ ուղղաթիռը չուներ այդ ազդանշանային համակարգը, որովհետև եթե մեզ հասներ այդ ազդանշանը մենք կիմանայինք, բայց ավաղ չի հասել»։Ըստ Ուրալօղլուի՝ դեպքը իսկապես ցավալի է և այստեղից կարելի է եզրակացություններ անել, թե որքան կարևոր է օդային անվտանգությունը և նավիգացիոն համակարգերի անվտանգությունը:

Պատասխանելով այն հարցին, թե տեղի ունեցածում կա մահափորձի հավանականություն, նախարարը նշել է, որ դեռ վաղ է խոսել այդ մասին սկզբանական վարկածով այն դժբախտ պատահար էր, քանի որ եղանակը մառախլապատ էր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031