Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Մայիսի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, ինչպես նաև անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան գործընթացին։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև «‎խաղաղ գործընթացի դրական ուղղությամբ արձանագրված առաջընթացի կապակցությամբ» և հայտնել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է գործընթացին։

Էրդողանը պնդել է, որ տարածաշրջանում «‎արդար և կայուն խաղաղությունը նոր մթնոլորտ կստեղծի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ տարածաշրջանային այլ երկրների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031