Թուրքիան ավարտել է հարվածային ԱԹՍ-ների մատակարարումը Լեհաստանին

Թուրքիան Լեհաստանին է մատակարարել թուրք-լեհական պայմանագրով նախատեսված վերջին 6 միավոր «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին գրառումներ են արել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան և Թուրքական ավիաշինարարական «Baykar» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Վերջինս շեշտել է, որ սա առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի ու ԵՄ անդամ երկրին Թուրքիան հաջողությամբ մատակարարում է բարձր տեխնոլոգիաներով օժված հարվածային անօդաչու թռչող սարք։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Անկարայում Լեհաստանի և Թուրքիայի նախագահների ներկայությամբ թուրքական ռազմարդյունաբերական «Baykar» ընկերության տնօրեն Հալուք Բայրաքթարն ու Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը ստորագրել էին Լեհաստանին «Bayraktar TB2» տեսակի անօդաչու թռչող սարքերի վաճառքի վերաբերյալ համաձայնագիր։

Ըստ համաձայնագրի՝ 4 տարվա ընթացքում Լեհաստանին պիտի տրամադրվեր 24 միավոր Bayraktar TB2։

Տեսանյութեր

Լրահոս