Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը․ «Հրապարակ»

Առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հայտնի աթեիստ է ու հակաեկեղեցական, երեկ մի գրառում էր արել Հայ առաքելական եկեղեցու դեմ.

«Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին։ Բացի նրանից, որ նա պետք է ավելի քան 100-ամյա առասպելներ ու կարծրատիպեր կոտրի, որպեսզի կարողանա նավարկել փոթորկոտ այս ծովում, փաստացի նա նաև մի 1700-ամյա առասպել էլ պետք է վերջնական և հիմնահատակ կոտրի, թեև մասամբ դա իրականացրել է պետականություն հիմնելով։ Բայց քանի որ եկեղեցին բացահայտում է իր իրական նպատակները, այն է իր ներքին և արտաքին խմբակային շահի համար զոհաբերել ՀՀ պետականությունը՝ խաղալով յուր հետևորդների հավատքի և զգացմունքների հետ, շռայլելով սուտ խոստումներ, ժողովուրդը վերջնական գնահատական պետք է տա այդ կառույցին և նրա պետականակործան նպատակներին։ 1700-ամյա պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ կրկնված հայկական պետականության կործանման մեջ ունեցած եկեղեցու անմիջական ավանդը սպառվելու է, Հայաստանի Հանրապետությունը չի ընկրկելու»։

«Հրաապարկ»-ի խնդրանքով  այս գրառումը մեկնաբանել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Նա ասաց.

«Չեմ կարծում կարիք կա անհեթեթությունները մեկնաբանել: Միայն կավելացնեմ, որ մտավորական երևալու համար ոչ թե պետք է ակնհայտ իրողությունները առասպելաբանություն համարել, այլ նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031