![](/banners/BeFunky-design.jpg)
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/1136964.jpg)
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, որի ընթացքում հայտնել է Իսրայելի վճռականությունը՝ հասնելու Գազայի հատվածում պատերազմի բոլոր նշված նպատակներին։
Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ կողմերը քննարկել են նաև իսրայելական բանակի շարունակվող գործողությունը Ռաֆահի շրջանում։
Գալանտն ընդգծել է, որ Իսրայելը վճռական է շարունակելու գործողությունները ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 132 պատանդների ազատ արձակմանը և որպես ռազմական և քաղաքական ուժ այդ շարժման ոչնչացմանը հասնելու համար։