![](/banners/BeFunky-design.jpg)
«Ակնհայտ երևում է, որ ոստիկաններն առավել կոշտ «աշխատելու» հրաման ունեն». Տիգրան Աբրահամյանն իր գործընկերների հետ այցելել է բերման ենթարկված քաղաքացիներին
![](https://168.am/wp-content/uploads/2024/04/imgonline-com-ua-Resize-e1tA0TE0IXRzATh.jpg)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ իր գործընկերների հետ այցելել են ոստիկանական տարբեր բաժիններ, որտեղ առավոտից մեծ թվով քաղաքացիներ են բերման ենթարկվել:
«Համացանցում տարածված տեսանյութերից հստակ երևում է, թե ինչպիսի ջանասիրաբար են ոստիկանները գործում, ինչից ակնհայտ երևում է, որ առավել կոշտ «աշխատելու» հրաման ունեն:
Բերման ենթարկված կամ ակցիաներին ականատես անձինք հատկապես ընդգծում են ոստիկանների անպարկեշտ պահվածքն ու բառապաշարը, որը հատուկ է գործող քաղաքական ռեժիմին»: