![](/banners/BeFunky-design.jpg)
Բերման ենթարկելիս քաղաքացիների մեծամասնությանը ավտոմեքենաների մեջ տարբեր գույնի բերետներ հագած կենդանիները հայհոյել են կանանց, տղամարդկանց, քաշքշել. Աննա Մկրտչյան
![](https://168.am/wp-content/uploads/2021/08/Anna-Mkrtchyan.jpg)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանության մի շարք բաժիններ այցելությունիցս պարզ դարձավ՝
բերման ենթարկված քաղաքացիների մեծամասնությունը բերման ենթարկվելու ընթացքում և ավտոմեքենաների մեջ արժանացել է ակնհայտ ստորացուցիչ վերաբերմունքի։
Տարբեր գույնի բերետներ հագած կենդանիները հայհոյել են կանանց, տղամարդկանց, քաշքշել՝ նպատակ ունենալով արդեն իսկ ազատությունից զրկված անձի արժանապատվությունը նվաստացնել։
Իսպառ բացակայում է ոստիկանության գործողություններում օրինական հիմքը։
Դրանք ակնհայտ ստացել են հրահանգ ԱՌԱՆՑ ՕՐԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՀՊԱՆԵԼ ՆԻԿՈԼԻ ԱԹՈՌԸ»։