«Ես հայ կին եմ… դադարել եմ ապրել յուրաքանչյուր նահատակված քաջորդու հետ ու մնացել է միայն պայքարելը…». Մետաքսե Հակոբյան

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես մայր եմ՝ հայ մայր… 6 տարի շարունակ, մայրական հոգածությունս զավակներիս նկատմամբ վերածվել է միայն պայքարի՝ հանուն նրանց հայրենիք ունենալու, հայ մնալու, ապրելու, խաղաղության…։

Ես հայ կին եմ… դադարել եմ ապրել յուրաքանչյուր նահատակված քաջորդու հետ ու մնացել է միայն պայքարելը՝ հանուն նրանց թողած պատվիրանների, արժանապատվության, պաշտպանած հայրենիքի ու խաղաղության…

Ես հայ առաքելական եկեղեցու մասնիկն եմ… ու սա պայքար է հանուն հայի լինելու, հայրենիքի, իրական խաղաղության…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031