Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 127-ի, 141 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն` հղում անելով երկրի իշխանություններին:
Նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ 756 տուժած հոսպիտալացվել է, իսկ որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են առանց ընդհատումների:
Նշվում է, որ ջրհեղեղներից տուժել է մոտ 2 միլիոն մարդ, 71 հազար 409 մարդ ժամանակավորապես ապաստան է գտել դպրոցներում, մարզադահլիճներում և եկեղեցիներում:
Զինվորականների և ոստիկանության աջակցությամբ իրականացվող արտակարգ օգնության ջանքերի մասին տարածված տեղեկատվությունը վկայում է, որ աղետի շրջաններից փրկվել է 70 հազար 863 մարդ և 9984 կենդանի:
Նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի կառավարությունը հայտարարել է Ռիո Գրանդե դու Սուլի վերակառուցման համար 9,8 միլիարդ դոլարի օգնության փաթեթի հատկացման մասին: