Բաժիններ՝

«Թուրքիան Սոմալիում ռազմական հանցագործություն է իրականացրել». Amnesty International

«Amnesty International» միջազգային հետազոտական կազմակերպության արևելյան և հարավային Աֆրիկայի տարածաշրջանի հարցերով տնօրեն Տիգերե Չագուտահը Թուրքիային մեղադրել է Սոմալիում ռազմական հանցագործություն իրականացնելու մեջ:

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Չագուտահի՝ մարտի 18-ին Թուրքիայի կողմից անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) իրականացված հարձակման ընթացքում սպանվել է 23 մարդ, որից 14-ը եղել է երեխա, 5-ը՝ կին և 4-ը՝ տղամարդ, ինչն էլ պետք է հետաքննվի որպես ռազմական հանցագործություն:

«Սոմալիում պատերազմի տառապանքները կրում են քաղաքացիական անձինք: Ցավը կրած զոհերն ու նրանց ընտանիքներն արժանի են ճշմարտության և արդարության»,-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս