Հաղթանակի զորահանդեսին ոչ բարեկամ երկրների դեսպանները և պաշտոնյաները հրավիրված չեն. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին ասել է, որ Հաղթանակի զորահանդեսին չի հրավիրել ոչ բարեկամ երկրների դեսպաններին և պաշտոնյաներին։ Նրա խոսքով՝ իր որոշումը չի վերաբերում այս երկրների վետերանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

«Այս տարիներին՝ սկսած 2022 թվականից, նրանց չեն հրավիրել, քանի որ այս երկրներում վարչակարգերը վարում են ոչ բարեկամական քաղաքականություն. այս տերմինն է օգտագործվում, բայց իրականում ագրեսիվ քաղաքականություն են վարում մեր երկրի նկատմամբ»,- պարզաբանել է Զախարովան:

Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին հրավիրված են մի շարք բարեկամ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Ռուսաստանի ղեկավարությունն առաջին անգամ շքերթին հրավիրել է Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելին, Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիթին և Գվինեա Բիսաուի նախագահ Սիսոկու Էմբալոյին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031