Ապագա հաղթանակների և կայուն ու արժանապատիվ խաղաղության գրավականը մեր միասնականությունն է, համերաշխությունն ու նպատակասլացությունը. Արմեն Սարգսյան

Մայիսի 9-ը Հաղթանակի և խաղաղության օրն է: Այս տոնը մեր պատմության անբաժանելի մի մասն է։

Խաղաղությունն ու հաղթանակն ապրեցնող արժեքներ են, ապրելու և զարգանալու կարևոր երաշխիք ժողովրդի ու պետության համար:

Ապագա հաղթանակների և կայուն ու արժանապատիվ խաղաղության գրավականը մեր միասնականությունն է, համերաշխությունն ու նպատակասլացությունը, հավատարմությունը համազգային նպատակներին:

Հերոսների հիշատակն ու թողած ժառանգությունը պարտավորեցնում են լինել միասնական և համատեղ ջանքերով, որպես ժողովուրդ ու պետություն, կերտել հաղթանակներ:

Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031