«Իսրայելի կողմից Ռեֆահի վրա հարձակումը կազդի ամբողջ աշխարհի վրա». Թուրքիայի ԱԳՆ խոսնակ

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելին սոցհաշվում կատարած գրառմամբ անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ Իսրայելի կողմից Գազայի Ռեֆահ Քաղաքի ուղղությամբ ռազմագործողությունը ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև ամբողջ աշխարհի վրա է ազդելու:

«Պայման է, որ Իսրայելն անհապաղ դուրս գա օկուպացված Ռեֆահի սահմանային անցակետի Գազայի հատվածից: Ռեֆահում և անցակետում պետք է անհապաղ վերականգնվի ստատուս քվոն»,-հավելել է նա:

Բացի այդ, Քեչելին ընդգծել է, որ Ռեֆահի ուղղությամբ իրականացվող հարձակումների աճը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը գործում ոչ լավ մտադրություններով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031