Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը հայտնել է, որ Լուգանսկ քաղաքի սահմանին գտնվող նավթաբազան գնդակոծության է ենթարկվել Ուկրաինայի կողմից:
«Տեղում աշխատում են ԱԻՆ-ի աշխատակիցները: Այժմ հիմնական խնդիրը հրդեհը մարելն է` խաղաղ բնակիչներին և նրանց տները կրակից պաշտպանելու համար», – հայտարարել է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը իր Telegram ալիքում։
Նա հավելել է, որ մայիսի 7-ի երեկոյան ուկրաինական զինված ուժերի կողմից քաղաքին հասցված հարվածի հետևանքով, ըստ նախնական տվյալների, տուժել է նավթաբազայի հինգ աշխատակից։
ԼԺՀ ղեկավարը նաև հայտնել է, որ գնդակոծության հետևանքով վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, մասամբ հոսանքազրկվել են նավթի պահեստի տարածքում գտնվող տները։
«Այրվում է բարձր ճնշման գազատարը: Հրդեհի մարման աշխատանքներին գործի են դրվել ԱԻՆ-ի բոլոր ստորաբաժանումները։ Նրանց հիմնական խնդիրն այժմ հրդեհի տարածումը կանխելն է։ Այժմ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները գնդակոծության հետևանքները վերացնելու համար»,- ասել է ԼԺՀ ղեկավարը։
Նա հավելել է, որ Լուգանսկի նավթաբազայի վրա հարձակումը, ենթադրաբար, իրականացվել է արևմտյան արտադրության ATACMS հրթիռների կիրառմամբ։